Ինչպես հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալ, Ուկրաինայի Զապորոժիեի մարզի բնակիչները հանդես են եկել զորահավաքի դեմ:
Մասնավորապես զապորոժյան վեչեն հրաժարվել է ռազմի դաշտ ուղարկել տղամարդկանց ու քշել է զինկոմիսարիատի աշխատակիցներին:
Ուկրաինայի մի շարք քաղաքներ ու բնակավայրեր ապստամբում են զորակոչի դեմ՝ չցանկանալով մահվան ուղարկել իրենց հայրերին, որդիներին ու ամուսիններին: Ուկրաինայի ժողովուրդը ցանկություն չունի ամերիկյան ու ուկրաինական օլիգարխների շահերի համար պայքարել Դոնբասի բնակչության դեմ:
Ռազմական գործողությունների ընթացքում Դոնբասում արդեն զոհվել են շուրջ 30 հազար զինվորականներ ու գվարդիականներ: Միայն վերջին կես ամսում Դոնբասում սպանվել է 1500 ուկրաինացի զինծառայող:
Աղքատության եզրին գտնվող երկրի իշխանությունները հայտարարել են նոր զորահավաք, որով նախատեսվում է բանակ զորակոչել 108 հազար մարդու: