Հասարակություն 

Մտահոգում է արդյո՞ք Քոչարյանի վերադարձը Փաշինյանի. Վարչապետը նման սցենար չի տեսնում

Այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե մտահոգում է արդյո՞ք իրեն Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, ասաց, որ դրանք սցենարներ են, որոնք ուղղակի չեն կարող լինել. «Ինչու եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց մարդկանց հարցրեք, տեսեք իրենք ինչպես են վերաբերվում: Այդ մասով որոշում կայացնողը ես չեմ, ժողովուրդն է, կարծում եմ, որ այդ հարցերը պետք է տալ ժողովրդին»:

Ինչ վերաբերում է հակահեղափոխությանը, վարչապետն ասաց, որ նման ռիսկ ընդհանրապես չկա. «Մենք ասում ենք, որ պետք չէ ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք ստիպված լինենք նորից հեղափոխություն անել, կամ հեղափոխության հաջորդ փուլն անել: Ես Հանրապետության հրապարակի անունից կոչ եմ անում կասկածի տակ չդնել այսօրվա իրողությունները, պետք չէ»:

Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունն այսօր ինքը չէ, ժողովուրդն է և ինքը չի ուզում, որ  ժողովուրդն ինչ-որ մեկին ապացուցի դա:

Նույն շարքից