Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գովազդից ստացած եկամուտի 85 տոկոսը տալիս է ծնողներին: Այս մասին հայտնում է Folha de Sao Paulo-ը:
Պարբերականի տեղեկություններով, միայն 2017-18 մրցաշրջանում Նեյմարը տարբեր գովազդներից ստացել է 22,6 միլիոն եվրո, սակայն այդ գումարի միայն 15 տոկոսն է հասել նրան, իսկ մնացածը բաժին են հասել NR Sport-ին, որի տերն է Նեյմարի հայրը:
Հայտնվում է, որ այս որոշումը կայացվել է տարիներ առաջ, երբ Նեյը դեռ 14 տարեկան է եղել: