Քաղաքական Միջազգային գլխավոր 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն անօրինական են

Իրանի նկատմամբ կրկին կիրառվող ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են, վնասում են երկրի տնտեսությունը և բացասական ազդեցություն թողնում խաղաղ բնակիչների կյանքի վրա: Այս մասին ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրի տարածած հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի զեկուցողը հիշեցրել է կազմակերպության կանոնադրության մասին, որ պատժամիջոցները կարող են կիրառվել միայն Անվտանգության խորհրդի համաձայնությամբ, դրանք չպետք է խախտեն մարդու իրավունքները, պետք է ունենան օրինական հիմք, իսկ այս դեպքում չի կատարվում ոչ մեկը, ոչ մյուսը:

«Այս անարդարացի և վնասակար պատժամիջոցները փլուզում են Իրանի դրամն ու տնտեսությունը, միլիոնավոր մարդկանց հասցնում են աղքատության շեմին, շատ մթերքներ դարձնում են անհասանելի»,-ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան՝ կոչ անելով ԱՄՆ-ի ետ կանգնել պատժամիջոցներից և ողջունելով այն երկրների քայլը, ովքեր չեն միացել դրանց:

 

Նույն շարքից