Հասարակություն 

Նախարար Թանդիլյանը՝ Հասմիկ ճամբարի հետ կապված միջադեպի մասին

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը՝ լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադառնալով նաև Հասմիկ ճամբարոմ տեղի ունեցած միջադեպին:

Նախարար Թանդիլյանը նշեց, որ գերատեսչությունը զբաղվել և պարզել է, որ նախարարության պատասխանատվության տակ գտնվող երեխաներից  որևէ մեկն այդ ճամբարում չի գտնվում այսօրվա դրությամբ. «Բայց միևնույն ժամանակ դա չի նսեմացնում երեխաների իրավունքների պաշտպանության հարցը, որն այսպես, թե այնպես առնչություն ունի մեզ հետ: Ես գտնում եմ, որ այն հրապարակումները, որոնք տեղի են ունեցել, խաթարում են երեխաների իրավունքը: Կարծում եմ, որ ՄԻՊ-ը ևս կանդրադառնա հարցին, որ հրապարակվել են երեխաների դեմքները, ներկայացվել է մի բան, որն իմ պատկերացմամբ այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Այնտեղ ուղղակի ՈւՀԱ-ի միջոցառում է եղել: Մենք գիտենք, որ այդ տարիքում երեխաները նմանատիպ զվարճություններ անում են, դա նրանց զվարճալի է թվում: Պետք է ուսումնասիրություն կատարվի: Բայց դատապարտելի է երեխաների դեմքները հրապարակել և նման հրապարակում անելը»:

 

Նույն շարքից