«Ռեալը» հրաժարվել է «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոյին ձեռք բերելու մտքից: Բանն այն է, որ Արքայական ակումբը պատրաստ չէ 120 միլիոն եվրո վճարել 27-ամյա խաղացողի համար, իսկ չղջիկներն այլ տարբերակով չեն ցանկանում բաժանվել իրենց առաջատարներից մեկից:
Ինչ վերաբերում է հենց Ռոդրիգոյին, ով սերուցքայինների սան է, ապա նա որևէ կերպ չի արձագանքել տրանսֆերի մասին խոսակցություններին: