Վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Բելգիայի թագավորական ընտանիքը գտնվում է Հայաստանում: Այցի մանրամասների վերաբերյալ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից և ՀՀ նախագահի աշխատակազմից արձագանքել էին, որ այցը կրում է զուտ մասնավոր բնույթ, այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ըստ Analitik.am-ին հասած տեղեկությունների, թագավորական ընտանիքի Հայաստանյան շրջագայության կանգառներից մեկը եղել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում գտնվող Արմաս գինու և կոնյակի գործարանը, որտեղ բարձրաստիճան հյուրերն անց են կացրել մի քանի ժամ, ծանոթացել ընկերության հիմնադրման պատմությանը, հետագա ծրագրերին, շրջել են խաղողի այգիներով և համտեսել գործարանի արտադրանքը:
Analitik.am-ի տեղեկությունների համաձայն, մոտ օրերս նախատեսվում է թագավորական ընտանիքի այցը Տաթևի վանական համալիր: