Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը չի հիշում, թե երբ է դուրս եկել ՀՀԿ-ից

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի կարծիքով յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմերը, պետք է նայել ու քայլել առաջ:

Այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Ստեփանյանը, պատասխանելով դիտարկմանը, որ ինքը պաշտոնի նշանակվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք, հայտարարեց, որ էական չէ, թե որ իշխանության օրոք ես իրականացնում գործունեություն, եթե ունես նպատակ և հասկանում ես թե ինչու ես տվյալ գործունեությունը ծավալում:

Ստեփանյանը նշեց, թե համաձայն է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որ կրթությունը պետք է լինի ապաքաղաքական՝ հավելելով, որ իրեն որևէ մեկը չի հորդորել հրաժարվել պաշտոնից:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը նաև հայտնեց, որ ինքն անկուսակցական է, քանի որ դուրս է եկել ՀՀԿ-ից՝ սակայն չասելով, թե երբ է դա արել՝ չի հիշում:

 

Նույն շարքից