Սպորտ Հասարակություն 

Բողոքի ակցիան գլխավորելու է Մեսսին, ում միանալու է նույնիսկ Ռամոսը

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին գլխավորելու է Լա Լիգայի ակումբների բողոքի ակցիան՝ ուղղված ԱՄՆ-ում և Կանադայում հանդիպումներ անցկացնելու որոշման դեմ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Լա Լիգայի բոսսերը պայմանագիր են ստորագրել, որի համաձայն, Իսպանիայի առաջանության որոշ հանդիպումներ անց են կացվելու Հյուսիսային Ամերիկայում: Այս որոշումը բացասաբար է ընդունվել ֆուտբոլիստների կողմից:

Հայտնվում է, որ ակումբների ավագներն արդեն հանդիպում են նախաձեռնել, որպեսզի միավորեն ուժերը որոշման դեմ պայքարելու համար:

Mirror-ը հայտնում է, որ բողոքի ակցիան գլխավորելու է Մեսսին, ում իր աջակցությունն է հայտնել նույնիսկ Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը:

Պարբերականի տեղեկություններով, հանդիպումից հետո Մեսսին հայտարարությամբ է հանդես գալու: Եթե ֆուտբոլիստների կարծիքը հաշվի չառնեն, նրանք պատրաստ են դատական գործընթաց սկսել:

Նույն շարքից