Առողջապահություն Հասարակություն 

Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արագածոտնի բուժհաստատություններում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը և Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Արագածոտնի մարզի բուժհաստատություններում:

Մասնավոապես այցելություն է կատարվել «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ապարանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն», «Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներ և «Արագածի առողջության կենտրոն» ՀՈԱԿ:

Շրջայց կատարելով բժշկական հաստատությունների մասնաշենքերով, հիվանդասենյակներով, ծանոթացանալով բաժանմունքերում առկա խնդիրներին՝ քննարկվել են բժշկական կենտրոնների վերազինման եւ վերանորոգման իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։

Առաջնահերթ նախատեսվում է Թալինի բժշկական կենտրոնի պատուհանները փոխարինել նորերով և վերանորոգել ծննդօգնության բաժանմունքը:

Մյուս բժշկական կենտրոններում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառվել են և կլուծվեն առաջիկայում:

Նույն շարքից