Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է Հասարակական խորհուրդ։
Հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկելու ենք Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։
Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։
Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ ձեզ կներկայացնենք Հասարակական խորհրդի գործունեության մեր տեսլականը։
Առաջին նիստին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այս հղումով։
Գրանցումների վերջնաժամկետն է 2018թ.-ի օգոստոսի 26-ը։
Գրանցված անձինք և կազմակերպություններն իրենց էլ. հասցեին կստանան տեղեկություն նիստի ամսաթվի, ժամի և վայրի մասին։
Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն։ Միասին ենք զարգացնելու ոլորտը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե