Իրավական Հասարակություն 

Մի քանի հոդվածներով հետախուզվողը հայտնաբերվեց

analitik.am

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողների կողմից, օգոստոսի 22-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 18 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Արամ Մ.-ն, որը ս.թ. փետրվարի 2-ից, Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության հանցափորձ) 2-րդ մասի 1-ին կետի, 183 հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի և 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Նույն շարքից