Իրավական Հասարակություն 

Բերման էր ենթարկվել մեքենայից կատարած գողության համար

analitik.am

Օգոստոսի 21-ին Ավետիսյան փողոցի մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայում կայանված իր «Նիսան Մաքսիմա» մակնիշի մեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը, և «IQOS» ծխախոտի սարքը՝ պատճառելով մոտ 440.000 դրամի նյութական վնաս:

Դեպքից մեկ օր անց`օգոստոսի 22-ին քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մամիկոնյանց փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ Արամ Ա.-ին:

Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից