Քաղաքական Միջազգային Բարի օր 

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու մասին լուրերն ընդամենն ադրբեջանցիների ենթադրություններն են. Նման հարց ՀԱՊԿ օրակարգում չկա

«Այսօրվա դրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունում այդ կապակցությամբ որևէ հայտարարություն չի եղել»: Այս մասին Voskanapat.info-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որի համաձայն իբր հող է նախապատրաստվում, որպեսզի  Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ:

Նման եզրակացության Ադրբեջանում եկել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ՀԱԿՊ-ին կից ստեղծվելու է դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն: Այդ հայտարարությունը տեսնելուց հետո Ադրբեջանի քաղաքական գործիչները  և փորձագետները ենթադրություններ են արել, թե կարող է Ադրբեջանն անդամակցել ՀԱՊԿ-ին, սակայն նման հարց ՀԱՊԿ-ի օրակարգում գոյություն չունի: Դա ընդամենն ադրբեջանական որոշ գործիչների ենթադրությունն է:

 

Նույն շարքից