Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Նա ոստիկանության կադրերի ռեզերվում է: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը։

Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր հունիս ամսին: Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնականի բաժինը:

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

Նույն շարքից