Քաղաքական Բարի օր 

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նորություններ չկան

Ռուսաստանը շարունակում է միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին օգոստոսի 23-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան կողմերի հետ շփման մեջ է գտնվում տարբեր ձևափաչերով:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է՝ եթե նման հանդիպում տեղի ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկանա:

Նրա խոսքերով, այս պահին այլ բան չկա ասելու ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

 

 

Նույն շարքից