ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն բոլոր երկրների նկատմամբ, որոնք ռուսական С-400 համակարգեր ձեռք կբերեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը:
Նոյերտի խոսքերով, խնդիրն այն է, որ ռուսական С-400 համակարգերն անհամատեղելի են այն համակարգերի հետ, որոնք օգտագործում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում. «Մենք աշխարհի բոլոր երկրներին ցույց ենք տվել, թե ինչի կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների կիրառումը»,-ասել է նա:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսն արգելել է Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարել, քանի որ Անկարան ռուսական C-400 համակարգեր է ձեռք բերում: