Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Հայաստան առաքված բեռի մեջ հայտնաբերել են մի ամբողջ զինանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերված խոշոր չափի զենք և զինամթերքի փաստով։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որոնք ուղարկվել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ Արամ և Արմեն Հովհաննիսյանների անունով։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից