Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարությունը թրոլինգի է ենթարկել Ռուսաստանին

ԱՄՆ պետքարտուղարությունը նոր պաշտոն է ստեղծել, որի հապավումը համընկնում է ռուսական «Сармат» հրթիռային համակարգի անվան հետ: Նոր պաշտոնի անունն է՝ վնասակար գործողությունների և թրենդերի հարցերով ավագ խորհրդական  (Senior Advisor for Russian Malign Activities and Trends — SARMAT): Այս մասին հայտնում է CNBC-ն:

«Թրոլինգը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության վերջին հարվածն է, քանի որ երկու կողմերը շարունակում են մասնակցել 21-րդ դարի համար ոչ սովորական հակամարտության»,-ասված է CNBC-ի հայտարարության մեջ:

Դեռ հայտնի չէ, թե ինչով են կոնկրետ զբաղվելու նոր մարմնի աշխատակիցները և ով է լինելու դրա ղեկավարը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, սակայն պատրաստ չէ հանուն դրա ետ կանգնել իր սկզբունքներից:

Նույն շարքից