ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Միխայել Բաբիչը նշանակվել է Բելոռուսում Ռուսաստանի դեսպան: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:
Բաբիչը նաև նշանակվել է Բելոռուսի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Մեկ այլ՝ առանձին հրամանագրով Պուտինը պաշտոնից ազատել է Բելոռուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովին: