Հասարակություն 

ՀԱԵ վիրահայոց թեմը դատի է տվել Թբիլիսիի քաղաքապետարանին

Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը դատի է տվել Թբիլիսիի քաղաքապետարանին Սուրբ Նշան եկեղեցուն հարող տարածքում շինարարություն սկսելու համար: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Նշվում է, որ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցին վթարային վիճակում է գտնվում: Քաղաքապետարանը մի քանի տարի առաջ եկեղեցուն կից տարածքը վաճառել է մասնավոր անձի, ով մտադիր է այնտեղ 3 հարկանի շինություն կառուցել, ինչը կվնասի եկեղեցուն:

Հավելենք, որ Սուրբ Նշան եկեղեցու կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ: Որոշ տեղեկություններով, այն կառուցվել է XVII  դարում:

Նույն շարքից