Միջազգային Քաղաքական Ռազմական գլխավոր 

Բելոռուսը կատարելագործված Պոլոնեզ համակարգեր է վաճառել Ադրբեջանին

Ինչպես հայտնում է sputnik.by-ն վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը դարձել է բելոռուսական ռազմական տեխնիկայի հիմնական գնորդներից մեկը:

Նշվում է, որ արդեն մի քանի տարի տևող հաջող համագործակցության նոր փուլ է համարվում բելոռուսական Պոլոնեզ համակարգի վաճառքն Ադրբեջանին, որտեղ այն ընդունել է անձամբ նախագահ Իլհամ Ալիևը:

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը ստացել է համակարգի կատարելագործված տարբերակը, որը փարձարկվել է անցած տարի աշնանը:

Sputnik.by-ն գրում է, որ միայն 2002-12 թվականներին Բելոռուսն Ադրբեջանին վաճառել է 153 միավոր Т-72 տանկ, 120 միավոր Д-30 համակարգ, 12 միավոր 2С7 Պիոն, 60 միավոր БТР-70 և 11 միավոր Су-25:

Ռազմական համագործակցության ոլորտում երկու երկրների հարաբերությունները չեն սահմանփակվում միայն զենքի վաճառքով: Բելոռուսն ակտիվորեն մասնակցում է ադրբեջանական զինանոցում գտնվող տեխնիկայի արդիականացմանը: Մասնավորապես բելոռուսական կողմը հատուկ ադրբեջանական բանակի համար արդիականացրել է Бук-МБ զենիթահրթիռային համակարգերը, 9K33M3 Oсa-AKM-ն և այլն:

 

 

Նույն շարքից