Հասարակություն 

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հաթերք գյուղում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքում առկա խնդիրների և իրականացվելիք մի շարք ծրագրերին առնչվող հարցերի շուրջ:

Նախագահն ընդգծել է, որ Հաթերքն ունի զարգացման մեծ ներուժ, և նրա շենացումը հանդիսանում է Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից