Ռազմական Հասարակություն 

Ռազմական ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ,  գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին:

Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկմանը  մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմական ոտիկանության բարձրաստիճան սպայական կազմը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակման, համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար:

Նույն շարքից