Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը մոտ ապագայում հանդիպում կունենան Իրանում: Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Այլ մանրամասներ թուրք պաշտոնյան չի հայտնել՝ միայն նշելով, որ առաջիկայում ամենաբարձր մակարդակով հանդիպում է տեղի ունենալու: