Հասարակություն Միջազգային 

Լյաշկո. «Գերագույն Ռադայում իշխում է գողական ֆրակցիան»… Պորոշենկոն սպառնացել է ձերբակալել Լյաշկոյին. Տեսանյութ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է LifeNews լրատվական կայքը, ուկրաինական խորհրդարանում իշխում է կոռուպցոներների ու գողական խմբակցությունների հավաքածուն:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի «Արմատական» կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն, նշելով, որ ուկրաինական Ռադայիում անհրաժեշտ է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել մի շարք «տականքների ու նստեցնել» նրանց:

Մասնավորապես նա նշել է, որ որոշ պատգամավորներ, ժողովրդի մասին մտածելու փոխարեն, շարունակում են թալանել երկիրը:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սպառնացել է ձերբակալել Լյաշկոյին, երբ, վերջինս գլխավոր դատախազի ընտրությունից հետո Պորոշենկոյին մեղադրել է Մայդանին  ու Ուկրաինային դավաճանելու մեջ:

 

Վիճաբանությունը սկսվել է գլխավոր դատախազի ընտրության ժամանակ, երբ պատգամավորների մի մասը հայտարարել է քվեարկության ընթացքում անօրինական կոճակասեղմության մասին ու պահանջել չեղյալ համարել քվեարկությունը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նոր գլխավոր դատախազ է նշանակվել Վիկտոր Շոկինը:

 

Նույն շարքից