Իրավական Հասարակություն 

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 14, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 5, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորություններ չարաշահման և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 3-ական, կողորուտի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավվման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից