Հայաստանում այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քիչ առաջ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկ խոնարհելով անմար կրակին: Դրանից հետո տիկին Մերկելը նաև իր անվան ծառը տնկեց Ծիծեռնակաբերդում՝ միանալով այն գործիչներին, ովքեր իրենց հարգանքի տուրքն են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո Բեռլինի և Անկարայի հարաբերությունները սկսեցին կտրուկ վատանալ:
Նշենք, որ մեկօրյա այցի շրջանակներում Գերմանիայի կանցլերը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Փաշինյանի հետ հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարությամբ հանդես կգան: