Հասարակություն 

Շումախերը սկսել է արտասվել

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հարազատները խոսել են այն մասին, թե ինչպես է զգում իրեն մարզիկը՝ հայտնելով, որ նա սկսել է արտասվել: Այս մասին գրում է  The Mirror-ը:

Գերմանացի մարզիկի ընտանիքի անդամները հույս ունեն, որ վերջինս ի վերջո կկարողանա հաղթող դուրս գալ ծանրագույն պայքարում.  «Երբ մենք օգնում ենք նրան նստել սայլակին և ցույց ենք տալիս գեղեցիկ տեսարան, որտեղ լեռներ և ծով է երևում, նա երբեմն սկսում է արտասվել»,-հայտնել է ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Մերիբելում դահուկով սահելու ժամանակ Շումախերի հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ, ինչի արդյունքում նա հայտնվեց կոմայի մեջ: 2014 թվականից հայտնի ավտոարշավորդը բուժման կուրս է անցնում:

Նույն շարքից