ՀՀ-ում աղ արտադրող միակ ձեռնարկությունը՝ «Ավանի աղի կոմբինատը», որը սպառողին ապահովում է աղերի ողջ տեսականիով՝ կերակրի աղից մինչեւ տեխնիկական աղ, խնդրի առաջ է կանգնել, որի մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ահազանգեց կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանը: Նրա բնորոշմամբ՝ կոմբինատի արտադրանքի ծավալների ակնում է նկատվել, պատճառն էլ պարզել են: «Մեր ուսումնասիրությունները սարսափեցրել են: Հունվարի մեկից մինչեւ օգոստոսի կեսը Հայաստան է ներմուծվել մոտ 2000 տոննա իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ: Մեր տվյալներով՝ այն գրեթե ամբողջովին օգտագործվում է սնունդ արտադրող ձեռնարկությունների կողմից՝ հաց, մսամթերք, ձկնեղեն, պահածոներ արտադրելու գործընթացում: Քանի որ աղը տեխնիկական է, սահմանին դրա քիմիական բաղադրությունը չի ստուգվում: Այն մաքսազերծվում է ծիծաղելի գներով: Քանի որ այն 15 տոկոսով ավելի էժան է, առաջարկվում է սնունդ արտադրող ընկերություններին: Պարկերը գրառում չունեն, մարդիկ էլ ծագման մասին չեն մտածում ու օգտագործում են սնունդ արտադրելու մեջ»,-տեղեկացրեց Արեգ Ղուկասյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում