Հայաստան Քաղաքական 

Անգելա Մերկելն այցելել է Թումո

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել կենտրոնի գործունեությանը: Տիկին Մերկելին Թումո կատարած այցի ժամանակ ուղեկցել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերն այցելել էր նաև Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկ էր խոնարհել անմար կրակի մոտ և իր անվան ծառը տնկել՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ավելի ուշ Մերկելը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ Մերկելը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցով և Երևանից մեկնելու է Բաքու:

Նույն շարքից