Հասարակություն 

Ջոբսի դուստրը պատրաստվում է գրել հոր իրական կենսագրությունը

Սթիվ Ջոբսի դուստրը՝ Լիզա Բրենան-Ջոբսը, The New York Times-ի հետ զրույցում հայտարարել է, որ վերապահումով է մոտենում հոր կենսագրության պաշտոնական տարբերակին, դրա համար որոշել է գրել սեփական գիրքը:

Լիզան նշել է, որ չի հավատում հոր կենսագրությունը գրած Ուոլթեր Այզեկոսնին և ոչ մի անգամ չի կարդացել վերջինիս գրած գիրքը՝ հավելելով, որ Այզեկսոնը ոչ մի անգամ չի հանդիպել և չի զրուցել իր հետ:

Խնձորային հսկայի համահիմնադիրի դստեր խոսքերով, հոր մասին շատ բան ասված չէ, իսկ իր գրքում ամեն ինչի մասին խոսվելու է:

Ջոբսի արտաամուսնական կապից ծնված Լիզայի գիրքը հանրության դատին կներկայացվի սեպտեմբերին:

Նույն շարքից