Բարի օր Քաղաքականություն 

Մարալիկում ի պաշտպանություն քաղաքապետի հանրահավաք են անցկացրել.ՀՀԿ-ական քաղաքապետին իշխանությունը ստիպո՞ւմ է հրաժարական տալ

analitik.am

Այսօր Մարալիկ քաղաքում բնակիչները հանրահավաք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղաքապետ Արտակ Գևորգյանի: Նշենք, որ, Analitik.am-ի  ունեցած տեղեկություններով,  Շիրակի մարզպետը ճնշումներ է գործադրում Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի վրա, որպեսզի վերջինս հրաժարական տա: Մարալիկի բնակիչները  ոչ միայն գոհ են իրենց  քաղաքապետից, այլ նաև ի պաշտպանություն վերջինիս պատրաստ են պայքարել: Ավելի ուշ կներկայացնենք նաև  քաղաքապետի կարծիքը կատարվողի վերաբերյալ: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականի պահանջը դրվել է Երևանից:

 

 

Նույն շարքից