ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները դառնում են ավելի խորն ու բովանդակային:
«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դառնում են ավելի խորն ու բովանդակային: Ես էլ չեմ խոսում այն հաճախակի շփումների մասին, որ մենք ունենում ենք նախագահ Էրդողանի հետ»,-հայտարարել է Պուտինը Թուրքիայի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը սպասում է Պուտինի հետ հանդիպմանը: