«Նորմանդական քառյակի» Մինսկի ծանր բանակցությունների ժամանակ տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է 4 պետությունների առաջնորդներին հյուրընկալած երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաշում Վլադիմիր Պուտինի աթոռը՝ թույլ չտալով նրան նստել:
Տեսանյութը տարածվել է համացանցում եւ շատ դիտումներ ունեցել։ Ավելի ուշ, սակայն, տարածվել է նաեւ մեկ այլ տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ աթոռը հետ քաշելու պահն ընդամենը մոնտաժի արդյունք է։