«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձևավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռևս ձևավորված չեն:
1-ին փոխվարչապետի գրասենյակում՝ 19, մյուս երկու փոխվարչապետերի մոտ 15 հաստիք է նախատեսված:
Միրզոյանն ունի միայն գրասենյակի ղեկավար, մեկական խորհրդական և օգնական, 2 վարչություններից մեկում՝ մարդասիրական վարչությունում, ժամանակավոր պետ, իսկ հակակոռուպցիոնում դեռ ոչ մի նշանակում չի եղել:
ԲՀԿ-ական Մհեր Գրիգորյանի աշխատակազմն ավելի մարդաշատ է. Գրասենյակի ղեկավար, 2 օգական ու խորհրդական, արարողակարգի պատասխանատու:
Տիգրան Ավինյանն էլ ամբողջությամբ չի համալրել գրասենյակը՝ ղեկավար, 3 խորհրդական և օգնական, արարողակարգի պատասխանատու»: