ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրվա վերջում տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, թե ինչպես է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իր տիկնոջ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զբոսնում Երևանում.
«Եւ օրվա վերջում Գերմանիայի կանցլերը առիթ ունեցավ տեսնելու եւ զգալու մեր ժողովերդի ջերմությունն ու ոգին։ Հրաշալի զբոսանք ստացվեց»,-գրել է վարչապետը, ով ավելի վաղ նաև լուսանկարներ էր հրապարակել: