Քաղաքական Միջազգային 

Թուրքիան պատժամիջոցներով է սպառնում ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատասխանելու է Վաշինգտոնի պատժամիջոցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան կողմը, պայմանավորված հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկման հետ, սահմանափակումներ է հաստատել Թուրքիայի Արդարադատության և Ներքին գործերի նախարարների համար:

Թուրք պաշտոնյան նշել է, որ իրենց նախարարների նկատմամբ պատժամիջոցները չեն մնալու անպատասխան:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կտրուկ սկսեցին լարվել այն բանից հետո, երբ Թուրքիայում կալանավորվեց ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ում Անկարան մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ամերիկյան կողմը պահանջում է ազատ արձակել վերջինիս, սակայն Անկարան մտադիր չէ նահանջել:

 

Նույն շարքից