Հասարակություն գլխավոր 

Դա ինձ համար իրավական խնդիր չէ. Մերկելը՝ Հայոց ցեղասպանության թեմայի մասին

Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև Ծիծեռնակաբերդ կատարած իր այցին՝ հայտարարելով, որ հուշահամալիրում  հարգանքի տուրք մատուցել է Գերմանիայի Բուդենսթագի կողմից 2016 թ. հունիսին ընդունված բանաձևի ոգուն համահունչ. «Կարծում եմ, որ կարևոր քայլ կատարվեց հիշողության մշակույթի զարգացման ուղղությամբ: Նաև քաղաքական կարգավորում եղավ, բայց դա ինձ համար իրավական խնդիր չէ: Ես հենց այդ մտայնությամբ եմ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,-նշել է տիկին Մերկելը:

Ինչ վերաբերում է մեկ այլ կարևոր հարցին՝ ԼՂ հակամարտությանը, Գերմանիայի կանցլերը հայտարարել է. «Մենք որոշել ենք, որ Ադրբեջանի այցի ընթացքում մեզ կուղեկցի Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր: Խոսքը վերաբերում է, իհարկե, Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության խմբին: Մենք եկել ենք այս որոշմանը, որովհետև մեզ համար կարևոր էր այդ բանակցությունները վարել, և միայն բանակցությունների միջոցով ընդհանրապես կարելի է հակամարտությունները լուծել. եթե մարդիկ չեն խոսում, հակամարտությունները հնարավոր չէ լուծել: Մեզ համար, ինձ համար կարևոր էր, որ այս այցելությունը տարածաշրջան տեղի ունենա: Ժամանակն իհարկե չի սպասում, և մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի այդ հակամարտությունը հնարավորինս արագ լուծենք»:

Նույն շարքից