Լոնդոնում անհաջողակ գողերը չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել այն բանից հետո, երբ նրանցից մեկը, փորձելով կոտրել ապակե դուռը, աղյուսով հարվածել է ընկերոջ գլխին և նոկաուտի ենթարկել վերջինիս:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ընկերոջը նոկաուտի ենթարկած տղամարդը փորձում օգնել նրան, սակայն վրա է հասնում ոստիկանության աշխատակիցը, ով իր հերթին ցանկանում է վնասազերծել գողերին:
Արդյունքում գետնին պառկած անհաջողակը հայտնվում է ոստիկանի ձեռքում, իսկ մյուս երկուսին հաջողվում է փախուստի դիմել:
https://www.youtube.com/watch?time_continue=52&v=Uty6TvhJOJ0