7or.am-ը զրուցել է փետրվարի 7–ին դիմակավորված և զինված անձանց կողմից առևանգված և մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկված «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ – Որտեղի՞ց եք ձեռք բերել այն տեսագրությունը, որտեղ պատկերված է, թե ինչպես է դեպքի օրը ձեր ընկեր Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետևում «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենան։ Նարե՞կն էր նկատել, որ հետևում են։ – Նարեկը կապ չունի դրա հետ։
Շատ քաջատեղյակ չեմ, բայց գիտեմ, որ դա մի տեսագրություն է, որտեղ հստակ ֆիքսվում է, որ տվյալ մեքենան մեր բակից սկսած՝ հետևել է մեզ։ Հստակ ֆիքսված են այդ մեքենան և դրա պետհամարանիշները։ Մենք նույնիսկ կասկած չենք ունեցել, չենք նկատել, բայց զուտ պատահականորեն, երևի Աստծո կամոք, այդ տեսագրությունը կա։ Այդ հանցագործներն իրենք էլ չէին կարող հաշվարկել դա։ Դա եղել է իրենց հաշվարկից դուրս: