Իրանի հյուսիս-արևելքում՝ Մեշհեդ քաղաքում, 3 բնակելի տան փլուզման արդյունքում 10 զոհ և 5 վիրավոր կա: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով փրկարարներին:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Ինչպես հայտնում է Tasnim-ը, փլուզման պատճառը կաթսայի պայթյունն է: Բացի նրանից, որ երեք տուն փլուզվել է, տուժել է 15 շինություն:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: