«Նա մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից մեկն է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են ու կլինեն»,-այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի պաշտոնանկության մասին:
Օսիպյանը նշեց, որ միգուցե բացթողումներ են եղել՝ չբացառելով, որ Պողոսյանը կարող է անցնել մեկ այլ աշխատանքի:
Հիշեցնենք, որ Պողոսյանը Երևանի ոստիկանապետ էր նշանակվել հենց Օսիպյանի հրամանով, հունիսին: