Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի լինելու, այդպես հուշում է իր ներքին ձայնն ու տարիների փորձը:
Ոստիկանապետը հայտարարեց, որ ընտրակաշառքների դեմ պայքարում անհրաժեշտ է նաև լրագրողների օգնությունը՝ հավելելով, որ այդ գործով զբաղվողները կարող են այլ տեխնոլոգիաներ կիրառել, սակայն ոստիկանությունը տեղյակ է այդ տեխնոլոգիաների մասին և վերահսկելու է իրավիճակը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 21-ին: