«Ես ունեմ իմ գնահատականը և կգա ժամանակը կարտահայտեմ այն»,-այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու դեպքերի մասին:
Ոստիկանապետը նշել է, որ դատաքննությամբ ամեն ինչ պարզ կլինի. «Հայաստանում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, ես վստահ եմ, որ դատարանի կողմից կլինեն ճիշտ որոշումներ: Իսկ ես պնդում եմ հետևյալը՝ իմ գործընկերների արյունն ու կյանքն ինձ համար թանկ են և ես որևէ բանի հետ չեմ փոխի դրանք»:
Օսիպյանի խոսքերով, մնացած հարցերի պատասխանը կտա դատարանն իր վճիռներով: