Հասարակություն 

Պուտինի մրցակից Քսենյա Սոբչակն ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել՝ «ծածկվելով» Հիտլերի մասին գրքով

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակն ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել՝ մարմնի համապատասխան մասը փակելով գերմանացի պատմաբան Սեբաստիան Հաֆների՝ Ադոլֆ Հիտլերի մասին գրքով:

Լուսանկարն ամենայն հավանականությամբ արվել է Սարդինիայում, որտեղ այս օրերին իր հանգիստն է վայելում Պուտինի մրցակիցը:

Օգտատերերից ոմանք դրական են արձագանքել, ոմանք էլ ծաղրել են Սոբչակին՝ հայտարարելով, որ հիմա հասկանում են, թե մարմնի որ մասով է նա գիրք կարդում:

Նույն շարքից