Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մասնավոր այցով Հայաստանում են գտնվում Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքի անդամները՝ կինն ու 4 երեխաները:
Ավելի ուշ նաև լուսանկարներ հայտնվեցին, թե ինչպես է Հայաստանում անցնում թագավորական ընտանիքի հանգիստը:
Քիչ առաջ «Զվարթնոց օդանավակայանի ֆեյսբուքյան էջը հայտնեց, որ Ֆիլիպն արդեն հեռացել է Հայաստանից. «Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,-ասված է գրառման մեջ: