Մեկուսարանում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Հրազդանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքերով, լուսանկարն արել է ԱԱԾ աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Վերջինիս նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ նրա արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից: