Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը: Նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ:
Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ջոն ՄըքՔեյնի կինը՝ Սինդին։
«Իմ սիրտը կոտրված է. Ես այնքան երջանիկ եմ, որ ապրել եմ այս անհավատալի մարդու հետ 38 տարի: Նա անցավ իր ճանապարհը, շրջապատված այն մարդկանցով, որոնց սիրում էր և այն վայրում, որն ամենաշատն էր սիրում»:
Նշենք, որ Ջոն ՄըքՔեյնը 81 տարեկան էր: