Հասարակություն 

Երգչուհի Սոֆյա Ռոտարուն շտապ հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոֆյա Ռոտարուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է կորպորատիվ ելույթի ժամանակ, որից հետո նրան տեղափոխել են Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին գրում է Ufa1.ru կայքը՝ նշելով, որ այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Հայտնի է նաև, որ Ռոտարուն գիտակից վիճակում է, սակայն հիվանդանոցի անձնակազմին արգելվել է մեկնաբանություն տալ երգչուհու առողջության վերաբերյալ:

Նույն շարքից